Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի՝ տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նավերը, որոնք ըստ գերատեսչության՝ չեն նավարկել Ադրբեջանի դրոշի ներքո, հունիսի 5-ին Թուրքիայից ուղևորվել են Դոնի Ռոստով: Միջադեպից հետո Մոսկվան հայտարարեց, որ հարվածը հասցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։
Ուկրաինական կողմն իր հերթին հայտարարեց, որ այդ օրը օկուպացված Մարիուպոլի և Բերդյանսկի մոտակայքում թիրախավորել են հինգ նավ, որոնք անօրինական մատակարարումներ են իրականացրել: