Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը: Նրա խոսքով՝ Իրանի՝ պայմաններ թելադրելու և իրականությունը փոխելու փորձը կձախողվի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են դադարեցնել ռազմական գործողությունները մեկ շաբաթով: