ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը դեռևս ուժի մեջ է` չնայած Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ականակիրների միջև տեղի ունեցած բախմանը, որի համար երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և փոքր նավակներ է արձակել իր երեք ռազմանավի դեմ, ինչը նրանք անվանել են «չհիմնավորված հարձակում»: Թրամփն էլ «անլուրջ» է համարել Իրանի այդ քայլը: «Նրանք այսօր փորձեցին խաղալ մեզ հետ, բայց մենք նրանց ոչնչացրինք»,- ասել է նա:
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը, մինչդեռ, պնդել է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարն ու մեկ այլ նավ, ինչպես նաև «օդային հարձակումներ» է իրականացրել մի քանի ափամերձ տարածքի վրա։
Սրացումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկում է պատերազմը դադարեցնելու մասին ԱՄՆ առաջարկը։