Սամվել Կարապետյանը օրվա ասուլիսում հայտարարել է, որ կաշկանդված չէ ՀԱՊԿ-ին իր պարտականությունը չկատարելու համար քննադատելու հարցում: Նա հարցրել է՝ ինչ անի, հայհոյի՞, որ լրագրողը տեսնի՝ կաշկանդված չէ: Ռուսաստանաբնակ գործարարը նաև այսպես կոչված մի գաղտնիք է բացել Նիկոլ Փաշինյանի մասին: «Ուժեղ Հայաստանի» ենթադրյալ կաշառքի ձայնագրությունների մասին ասել է, որ դրանք ընկերական խոսակցություններ են:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան