Վահագն Խաչատուրյանը նախագահի նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին: Նախագահը հույս է հայտնել Լատվիայի աջակցությամբ կյանքի կոչել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտուﬓերը: Էդգարս Ռինկևիչսը նշել է, որ Հայաստանն ընկալում են որպես շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում: Լատվիայի նախագահի հետ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան