«Լուրերի» նկարահանող խումբը Մեղրիում է՝ հետևելու ընտրական գործընթացին։
Թիվ 35/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայկուշ Հովսեփյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց տեղամասում խախտումների մասին ահազանգեր չկան։
«Տեղամասի ընտրողների թիվը կազմում է 1555, սակայն մասնակցել է 516 ընտրող։ Ենթադրում եմ, որ քվեարկությունն ավելի ակտիվ կլինի երեկոյան։ Խախտումներ, բողոքներ չկան։ Ընտրությունն ընթանում է բնականոն հունով։ Մեղրիում կա երկու ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփյանը։
Նշենք, որ ԿԸՀ տվյալներով՝ ժամը 11.00-ի դրությամբ Մեղրիում մասնակցության թիվը կազմում է 14․64 տոկոս։