Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 17-ին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան-Հարավ-ասիական երկրների ասոցացիայի գագաթնաժողովի շրջանակում: CNN Türk-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ Թուրքիայի համար «կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք գլոբալ հարցերի, այդ թվում՝ Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ»։
Ֆիդանն ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է հետևյալ հարցերը՝ Ռուսաստանի վերջին դիրքորոշումն Ուկրաինայում պատերազմի, Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի, Պաղեստինի և Գազայի հարցերի վերաբերյալ:
Թուրք նախարարն ընդգծել է, որ Սև ծովը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան կարևոր տարածաշրջաններ են Անկարայի համար, ու այնտեղ իր երկիրը վարում է արդյունավետ արտաքին, տնտեսական և անվտանգության քաղաքականություն։