Ծիծեռնակաբերդում մեկնարկել է հուշահամալիրի մույթերի վերանորոգման երկրորդ փուլը: Առաջին երեքի նորոգումից հետո հերթը հաջորդ երեքինն է: Թեև արդեն իսկ անզեն աչքով պարզ է՝ անձրևաջրերը տարիների ընթացքում վնասել են կառույցի քարերը, սակայն վնասվածության աստիճանը որոշելու համար ռադիոգրաֆիկ սարքերով ուսումնասիրություն ու նմուշառում կարվի: Երկրորդ փուլի ընթացքում կավարտվի նաև թանգարանի տանիքի վերանորոգումը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: