• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝... 18:32
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի... 18:08
Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, Գևորգ Ազատյանը՝ բրոնզե մեդալակիր Մայիս Ներսեսյանը դարձել է... 18:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:5705 Հոկ, 2021

Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Հարգելի տիկին գլխավոր քարտուղար,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեծ հաճույքով և ուրախությամբ եմ հիշում 2018 թվականին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որտեղ Դուք ընտրվեցիք գլխավոր քարտուղար, և Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Կարծում եմ, որ այդ առումով 2019 թվականին շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ունեցանք: Ցավոք, կորոնավիրուսի համավարակն ազդեցություն ունեցավ նաև մեր կազմակերպության աշխատանքների և մեր նախագահության վրա և ստիպված եղանք մի շարք միջոցառումներ չեղարկել: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:

Մեր հանդիպումների ժամանակ ասել եմ, կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք լիովին աջակցում ենք Ձեր՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում նախանշած բարեփոխումների կուրսին և, իհարկե, կշարունակենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել նաև մեր նախագահությունից հետո բարեփոխումների Ձեր որդեգրած կուրսին: Կրկին ողջունում եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել»:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին ասել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ Ձեզ անձամբ կրկին տեսնելու համար: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել պատերազմի ընթացքում, շատ ցավում էի: Ե՛վ կազմակերպությունը, և՛ անձամբ ես շատ ջերմ ենք ընդունում Հայաստանը, և մեզ համար շատ դժվար էր հետևել Հայաստանի համար այդ ծայրահեղ դժվարին իրավիճակին, ուստի ուրախ էի, որ կարողացա այն ժամանակ խոսել Ձեզ հետ, և ուրախ եմ, որ այժմ կարող եմ արդեն անձամբ գտնվել այստեղ:

Պարո՛ն վարչապետ, թույլ տվեք Ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկու պատճառով: Նախևառաջ, իհարկե գրավոր նամակագրությամբ արել եմ, բայց կցանկանայի այժմ անձամբ շնորհավորել Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Այդ հաղթանակը շատ կարևոր էր երկու առումով՝ նախ անձամբ Ձեզ համար և հայ ժողովրդի համար, որը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ուստի սա շատ մեծ հաղթանակ է ժողովրդավարության և հայ ժողովրդի համար: Երկրորդ առումով՝ մեզ համար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար, որն ունի նաև քաղաքական առաքելություն, մասնավորապես՝ աջակցել երկրներին ժողովրդավարության հարցում: Ուրախ էինք, որ հրավիրվել էինք ականատես լինելու այդ գործընթացին և կարողացանք մեր կազմակերպության առաքելության շրջանակում դիտորդ հանդիսանալ այդ ընտրություններին: Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:

Ձեզ շնորհավորելու երկրորդ պատճառը, և Դուք հիշատակեցիք դա՝ Հայաստանի նախագահությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որը դուք հիանալի եք իրականացրել՝ և՛ Դուք, և՛ Ձեր ներկայացուցիչը՝ դեսպան Տեր-Ստեփանյանը այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը, և կազմակերպության վերափոխման պայմաններում: Դուք կարողացել եք մասնակցել մի շարք որոշումների կայացմանը, որոնք կարևոր էին մեր կազմակերպության համար Ձեր՝ Փարիզ կատարած այցից հետո: Պարոն դեսպանը նաև քաղաքական հանձնաժողովի անդամ է և մասնակցում է մտորումների խմբի, որի նպատակն է պատկերացնել կազմակերպության ապագան, այսինքն՝ կարող եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք պատվով եք կատարել նախագահության այդ բարդ աշխատանքը»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության թեմայի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը և երախտագիտություն հայտնել ՖՄԿ Գլխավոր քարտուղարին՝ 2020թ. աշնանը մեր երկրին, հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և համերաշխության համար: Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է ՖՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:

Վարչապետը կարևորել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ ՖՄԿ դիտորդական առաքելության մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը և առաջ եկած մարտահրավերներին: Արծարծվել են ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Երկուստեք կարևորվել են ՀՀ դպրոցներում, բուհերում, պետական ծառայողների շրջանում ֆրանսերենի դասավանդման խորացումը, երիտասարդության շրջանում կրթական նախաձեռնությունների իրականացումը, որոնք կապող օղակ կհանդիսանան ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների միջև:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարություններով:

Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 19:0617 Մայ, 2026
  • Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն 18:3217 Մայ, 2026
  • Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 18:1417 Մայ, 2026
  • Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն 18:0817 Մայ, 2026
  • Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, Գևորգ Ազատյանը՝ բրոնզե մեդալակիր 18:0517 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 17:1617 Մայ, 2026
  • Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ 16:2917 Մայ, 2026
  • Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում 16:1917 Մայ, 2026
  • Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար 14:4217 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին 14:2217 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 12:0017 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ 11:5217 Մայ, 2026
  • Հետաքրքիր ու հուզիչ օր ՄԻՊ-ի մեկնարկած նախագծի երկրորդ մասնակցի՝ Տիգրանի հետ 11:3017 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը. 10 անձ ձերբակալվել է 11:1017 Մայ, 2026
  • Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը 10:5617 Մայ, 2026
  • ԱՆ-ն՝ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով բուժառուի ինքնավնասման դեպքի վերաբերյալ 10:4717 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Արզնի գյուղում 09:4417 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3317 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է պետության հետագա զարգացման համար. Էրդողան 00:4917 Մայ, 2026
  • Վարորդական իրավունքից զրկելու դեպքերը նվազել են. վիճակագրություն 00:2117 Մայ, 2026
  • Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 00:0617 Մայ, 2026
  • Պաշտոնի կարիք չունեմ, ճանաչում եմ բոլոր շեյխերին, լորդերին, նախագահներին. ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը 23:4716 Մայ, 2026
  • Վերջին 8 տարում ՀՀ պահուստները 8 անգամ ավելի են աճել, քան դրան նախորդած 8 տարում 23:2416 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.05.2026 23:0316 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4216 Մայ, 2026
  • Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:1916 Մայ, 2026
  • Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին 21:5616 Մայ, 2026
  • Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան 21:3216 Մայ, 2026
  • Ալեքսեյ Սանդիկովը Բրյուսել կգործուղվի 21:2316 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | 5.5 մլրդ դոլար. Հայաստանի համախառն միջազգային պահուստների նոր ռեկորդ է սահմանվել 21:0016 Մայ, 2026
  • 15 պատանի կոմպոզիտորներ՝ Միրզոյանական 13-րդ մրցույթում 20:4716 Մայ, 2026
  • Հրդեհներ ՌԴ-ում՝ Ուկրաինայի ԱԹՍ-ների պատճառով 20:2616 Մայ, 2026
  • Տարածաշրջանային վերջին զարգացումները, COP17-ը, տնտեսական համագործակցությունը՝ Աբիսողոմոնյանի և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների զրույցների առանցքում 20:1416 Մայ, 2026
  • Մոդին սկսել է եվրոպական ուղևորությունը Հաագայում Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմամբ 20:0616 Մայ, 2026
  • Կարտոֆիլի կանաչ պարարտացման տեխնոլոգիա՝ գանձակցի հողագործից 19:5316 Մայ, 2026
  • ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 19:4116 Մայ, 2026
  • Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից ավելին է․ Անահիտ Մանասյան 19:2216 Մայ, 2026
  • Ցամաքասարի անունը հուշում է՝ գյուղում ջրի խնդիր կա. շուտով կավարտվի ջրագծի կառուցումը 19:1316 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը 18:5116 Մայ, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունումն անհրաժեշտություն է. Էրդողան 18:3216 Մայ, 2026
  • Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է 18:1716 Մայ, 2026
  • Նոր կյանք՝ նոր սերնդի անլար ռիթմավար սարքով 17:5516 Մայ, 2026
  • Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր 17:3216 Մայ, 2026
  • Բուժառուի կյանքը փրկվել է բուժանձնակազմի օպերատիվության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 17:2616 Մայ, 2026
  • Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում․ Աբիսողոմոնյան 17:0816 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Խմելու ջրի նոր ցանց և ասֆալտապատ ճանապարհ Ցամաքասարում. սպասում են ոռոգման ջրին 17:0016 Մայ, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 770 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4916 Մայ, 2026
  • Մոսկվան և Վաշինգտոնը շատ ինտենսիվ շփումներ են վարում. Ռյաբկով 16:3216 Մայ, 2026
  • Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերել 16:1116 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է 15:4816 Մայ, 2026
  • Ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով 15:2916 Մայ, 2026
  • Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենաակտիվ ահաբեկչի» ոչնչացման մասին 15:0916 Մայ, 2026
  • Օվերչուկը և Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան տնտեսական կապերը 14:5416 Մայ, 2026
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 14:1916 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015