• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներն արագացել են. թուրքական ԶԼՄ. «Հարևաններ» Հայաստանի հետ սահմանային անցակետի... 20:44
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղերձները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի... 20:04
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:5705 Հոկ, 2021

Վարչապետը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Հարգելի տիկին գլխավոր քարտուղար,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեծ հաճույքով և ուրախությամբ եմ հիշում 2018 թվականին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որտեղ Դուք ընտրվեցիք գլխավոր քարտուղար, և Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Կարծում եմ, որ այդ առումով 2019 թվականին շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ունեցանք: Ցավոք, կորոնավիրուսի համավարակն ազդեցություն ունեցավ նաև մեր կազմակերպության աշխատանքների և մեր նախագահության վրա և ստիպված եղանք մի շարք միջոցառումներ չեղարկել: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:

Մեր հանդիպումների ժամանակ ասել եմ, կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք լիովին աջակցում ենք Ձեր՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում նախանշած բարեփոխումների կուրսին և, իհարկե, կշարունակենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել նաև մեր նախագահությունից հետո բարեփոխումների Ձեր որդեգրած կուրսին: Կրկին ողջունում եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել»:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին ասել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ Ձեզ անձամբ կրկին տեսնելու համար: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել պատերազմի ընթացքում, շատ ցավում էի: Ե՛վ կազմակերպությունը, և՛ անձամբ ես շատ ջերմ ենք ընդունում Հայաստանը, և մեզ համար շատ դժվար էր հետևել Հայաստանի համար այդ ծայրահեղ դժվարին իրավիճակին, ուստի ուրախ էի, որ կարողացա այն ժամանակ խոսել Ձեզ հետ, և ուրախ եմ, որ այժմ կարող եմ արդեն անձամբ գտնվել այստեղ:

Պարո՛ն վարչապետ, թույլ տվեք Ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկու պատճառով: Նախևառաջ, իհարկե գրավոր նամակագրությամբ արել եմ, բայց կցանկանայի այժմ անձամբ շնորհավորել Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Այդ հաղթանակը շատ կարևոր էր երկու առումով՝ նախ անձամբ Ձեզ համար և հայ ժողովրդի համար, որը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ուստի սա շատ մեծ հաղթանակ է ժողովրդավարության և հայ ժողովրդի համար: Երկրորդ առումով՝ մեզ համար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար, որն ունի նաև քաղաքական առաքելություն, մասնավորապես՝ աջակցել երկրներին ժողովրդավարության հարցում: Ուրախ էինք, որ հրավիրվել էինք ականատես լինելու այդ գործընթացին և կարողացանք մեր կազմակերպության առաքելության շրջանակում դիտորդ հանդիսանալ այդ ընտրություններին: Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:

Ձեզ շնորհավորելու երկրորդ պատճառը, և Դուք հիշատակեցիք դա՝ Հայաստանի նախագահությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որը դուք հիանալի եք իրականացրել՝ և՛ Դուք, և՛ Ձեր ներկայացուցիչը՝ դեսպան Տեր-Ստեփանյանը այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը, և կազմակերպության վերափոխման պայմաններում: Դուք կարողացել եք մասնակցել մի շարք որոշումների կայացմանը, որոնք կարևոր էին մեր կազմակերպության համար Ձեր՝ Փարիզ կատարած այցից հետո: Պարոն դեսպանը նաև քաղաքական հանձնաժողովի անդամ է և մասնակցում է մտորումների խմբի, որի նպատակն է պատկերացնել կազմակերպության ապագան, այսինքն՝ կարող եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք պատվով եք կատարել նախագահության այդ բարդ աշխատանքը»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության թեմայի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը և երախտագիտություն հայտնել ՖՄԿ Գլխավոր քարտուղարին՝ 2020թ. աշնանը մեր երկրին, հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և համերաշխության համար: Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է ՖՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:

Վարչապետը կարևորել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ ՖՄԿ դիտորդական առաքելության մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը և առաջ եկած մարտահրավերներին: Արծարծվել են ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Երկուստեք կարևորվել են ՀՀ դպրոցներում, բուհերում, պետական ծառայողների շրջանում ֆրանսերենի դասավանդման խորացումը, երիտասարդության շրջանում կրթական նախաձեռնությունների իրականացումը, որոնք կապող օղակ կհանդիսանան ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների միջև:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարություններով:

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | Հայկական շուկայում YouTube-ի ներգրավվածության ընդլայնումը կարևոր քայլ է. ԲՏԱ նախարար 10:0010 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0010 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:5710 Փտր, 2026
  • 1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել 09:4610 Փտր, 2026
  • ՄԻՊ-ն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկել 09:2610 Փտր, 2026
  • Նոր գործակցություն՝ բժշկական լայն ծառայությունների հասանելիության նպատակով 09:2110 Փտր, 2026
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է 09:0910 Փտր, 2026
  • Լծեն-Տաթև ավտոճանապարհին ձյան տեղումներ են, մառախուղ 08:5210 Փտր, 2026
  • Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան 08:3910 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 08:2110 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1010 Փտր, 2026
  • Գավառում բացվել է Ռումինիայի պատվավոր հյուպատոսություն 08:0610 Փտր, 2026
  • Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետ 08:0110 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 01:1510 Փտր, 2026
  • Որևէ ընտանիքի հանրակացարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել. ԱՍՀ փոխնախարարը լսել է բնակիչներին 01:0310 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 01:0010 Փտր, 2026
  • Իրանը ձգտում է պահպանել իր իրավունքները. Փեզեշքիան 00:4110 Փտր, 2026
  • Սպիտակ քաղաքում տուն է այրվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ 00:3610 Փտր, 2026
  • 50 երկիր հետընթաց է գրանցել, ՀՀ-ն՝ առաջընթաց. ինչ է հուշում Գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը 00:2610 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին 23:5609 Փտր, 2026
  • 264 մլն դրամ, 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց. դատախազության պահանջը Իշխան Սաղաթելյանից 23:4509 Փտր, 2026
  • Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար 23:4009 Փտր, 2026
  • Ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացում․ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել 23:2209 Փտր, 2026
  • V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում․ ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը․ Պապիկյան 23:1309 Փտր, 2026
  • Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA-ի գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը․ Վենս 22:5109 Փտր, 2026
  • Վազգեն Սմբատյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 22:3309 Փտր, 2026
  • Քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից. ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ժամանակացույցը 22:1809 Փտր, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0009 Փտր, 2026
  • Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին 21:4309 Փտր, 2026
  • Ծանոթացանք համատեղ նախագծերի ընթացքին․ Նիկոլ Փաշինյանը Վենսի հետ բանակցություններից հետո տեսանյութ է հրապարակել 21:2909 Փտր, 2026
  • Փաշինյանին և Վենսին են ներկայացվել Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի ԱԹՍ-ի հնարավորությունները 21:1709 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին 21:1009 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր սկիզբ Հայաստանի և ԱՄՆ-ի գործակցության համար․ Վենսի պատմական ուղերձը Երևանից 21:0009 Փտր, 2026
  • Բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը. ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ 20:5209 Փտր, 2026
  • Միջազգային հյուրընկալության դպրոց՝ զբոսաշրջային քաղաքում 20:4809 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում նավթային լցանավ է կալանել 20:4209 Փտր, 2026
  • Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր. Վենս 20:3709 Փտր, 2026
  • Փետրուար 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3609 Փտր, 2026
  • Այսօր ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակը բարձր է, քան երբևէ. վարչապետ 20:3009 Փտր, 2026
  • Նյու Դելիում անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի. The Times of India 20:2509 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.02.2026 20:1909 Փտր, 2026
  • Փոքր մոդուլային ռեակտորներ․ ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս 20:1309 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ն նախատեսում է Գրենլանդիայում առաջիկա օրերին մեկնարկել «Արկտիկական ժամապահ» առաքելությունը. Reuters 20:0609 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը 20:0109 Փտր, 2026
  • Մատենադարանի տարածքում այգի կհիմնվի 19:5609 Փտր, 2026
  • Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր. Փաշինյանը մանրամասներ է հայտնել 19:5009 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն ցանկանում է չորս միջուկային սուզանավ տեղակայել Ավստրալիայում. WSJ 19:4109 Փտր, 2026
  • Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը 19:3409 Փտր, 2026
  • Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնալու մտադրության մասին 19:2809 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրում ենք երկկողմ փաստաթուղթ. վարչապետ 19:2009 Փտր, 2026
  • «Ամեն անգամ բերաններս բացել եք տալիս». Պապոյանը ներկայացրել է, թե որ համայնքներն են բարեփոխվելու 19:1609 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 9 Փետրուար․ 2026 19:0709 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | ԱՄՆ փոխնախագահի պատմական այցը Երևան․ ինչ ուղերձներ է բերում Վաշինգտոնը տարածաշրջան 19:0009 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը 18:5809 Փտր, 2026
  • Պատրաստ ենք գործակցել բոլոր երկրների հետ. Լավրով 18:5209 Փտր, 2026
  • Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց 18:4109 Փտր, 2026
  • Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին 18:3409 Փտր, 2026
  • Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ 18:2809 Փտր, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհը 18:2409 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր 18:1809 Փտր, 2026
  • Առանձնազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ. վարչապետ 18:1309 Փտր, 2026
  • Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում. Փաշինյան 18:0509 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում դիմավորել է Ջեյ Դի Վենսին 17:5809 Փտր, 2026
  • ՔՊ խմբակցությունը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը 17:5209 Փտր, 2026
  • Շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում, մարզերում՝ 14514 17:3609 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստանի Հանրապետություն | ՈՒՂԻՂ 17:2609 Փտր, 2026
  • Azdararir.am հարթակի միջոցով 2025-ին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ 17:2109 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են 17:0009 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան 16:5809 Փտր, 2026
  • ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ 16:5409 Փտր, 2026
  • Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը. ՇՎՏՄ 16:4509 Փտր, 2026
  • Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում 16:2509 Փտր, 2026
  • Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:2209 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում 16:1209 Փտր, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց 16:0009 Փտր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած 15:5209 Փտր, 2026
  • Վրաստանը մտադիր է ամրապնդել երկրի տարանցիկ դերակատարումը 15:4409 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը 15:3609 Փտր, 2026
  • Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ 15:2809 Փտր, 2026
  • ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ 11 «Իսկանդեր-Մ» հրթիռով և գրեթե 150 անօդաչու թռչող սարքով. Ուկրաինայի ՌՕՈՒ 15:2509 Փտր, 2026
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ 15:2109 Փտր, 2026
  • Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան 15:1209 Փտր, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ 15:0309 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչի կարող է հանգեցնել հարկերից խուսափելը․ վարչապետը ներկայացրել է կոնկրետ դեպք 15:0009 Փտր, 2026
  • Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է 14:5209 Փտր, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն 14:4009 Փտր, 2026
  • Իրանում չորս քաղաքական գործիչ է ձերբակալվել հեղաշրջման փորձի կասկածանքով 14:2909 Փտր, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2025-ին 20 մլրդ 594 մլն դրամի հարկ է վճարել 14:1509 Փտր, 2026
  • Ճապոնիայում իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում 14:0309 Փտր, 2026
  • Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ 13:4809 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 13:3409 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանը կներկայացնի սահմանին վերջին 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական աշխատանքները 13:3209 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 13:2309 Փտր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին 13:0909 Փտր, 2026
  • Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել. Փաշինյան 13:0509 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Անկանխիկ վճարումներ ամբողջ Հայաստանում․ ինչ պետք է իմանան կենսաթոշակառուները 13:0009 Փտր, 2026
  • Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին. JP 12:5209 Փտր, 2026
  • Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան 12:3009 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար 12:1909 Փտր, 2026
  • Ռուսաստանը շրջանցում է Starlink-ի անջատումը՝ ԱԹՍ-ների կառավարման համար 12:0509 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015