Թուրքիայում տեղի են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված դատական գործի լսումները։ Իմամօղլուն մեղադրվում է Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու համար՝ գրում է ermenihaber-ը։
Իմամօղլուին է վերագրվում «նահանգապետը շանորդիություն է արել» խոսքը, որը պաշտպանական կողմը հերքել է:
Դատախազությունը Ստամբուլի քաղաքապետի համար 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է պահանջել։ Իմամօղլուի փաստաբանի պահանջով նիստը հետաձգվել է։