Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում և վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Նման տեսակետ է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը՝ փոխանցում է РИА Новости:
«Չնայած միջազգային հանրության համընդհանուր քննադատությանն ու շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանն իրականացնում է չարամիտ գործողություններ, որոնք ուղղված են ապակայունացմանն ամբողջ աշխարհում: Այդ գործողություններից շատերն իրականացվում են Եվրոպայում: Ռուսաստանը շարունակում է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի և մեր եվրոպացի դաշնակիցների գոյությանը»,- ամերիկացի գեներալի խոսքը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Գեներալն ավելացրել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցությունը և ուժն օգտագործում է հարևան երկրներին պարտադրելու համար: