Այսօր 85 տարեկանում վախճանվել է ռուս դերասան Վալենտին Գաֆտը: Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ Օլգա Օստրոումովան՝ փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Այո, նա այսօր մահացել է»,- ասել է Վալենտին Գաֆտի կինը:
Վալենտին Գաֆտը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ էր: Կինոյում Գաֆտն իր կարիերան սկսել է 1956-ին: Նրա հայտնի ֆիլմերից է «Ավտոտնակը»: