• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ռուսաստանի սխալների հետևանքով Հայաստանը սկսեց փնտրել նոր դաշնակիցներ. Աբրահամյան Բաց հարթակ․ Ռուսաստանի սխալների... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 20:44
Ադրբեջանը և Ուկրաինան շարունակում են հարաբերությունների զարգացումը. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուկրաինան շարունակում... 20:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին
Քաղաքականություն
23:1607 Նմբ, 2020

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

 - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:

- Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:

Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:

Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ՝ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից, Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո, վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ: 

- Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի և Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք:

-  Դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Իսկ Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով:

Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Նախորդ դարի 20-ական թվականներին Խորհրդային միության ձևավորման գործընթացում 80 և ավելի տոկոս հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը տրվեց ոչ թե Խորհրդային Հայաստանին, այլ ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:

Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ:

Ընդհանրապես Ձեզ ասեմ՝ հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:

Բայց սա՝ առանձին վերցրած, զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններու և այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում:

- Երբ Դուք ընդդիմադիր էիք, դեմ էիք արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն։ Արդեն 2018 թվականի ցույցերի ժամանակ Դուք ձգտում էիք կապի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք  Ձեր դիրքորոշումը՝ որպես եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ:

- Այո, ես դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն, բայց իմ խորհրդարանական գործունեության մեջ եղել է դրվագ, երբ դեմ եմ քվեարկել նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու գործընթացին:

Եվ հեղափոխության ընթացքում էլ մեր ժողովրդի հետ որոշել ենք, որ հեղափոխությունից հետո աշխարհաքաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Դա մեր հավաքական որոշման արդյունքն է։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել:

Եվ մենք, այո, այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Նախորդ տարի Հայաստանը նախագահում էր, ես անձամբ նախագահում էի Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց։ Մենք մի շարք նոր պայմանագրեր կնքեցինք: Բայց մենք համագործակցում ենք նաև Եվրամիության հետ, և մեր ժողովրդավարական օրակարգն ամենևին չի փոխվել:

- Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:

- Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում, և որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը: 

- Դա կարևոր հարցերից մեկն է։  Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենաարդյունավետը լինել այդ առումով:

-  Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ: Համաձայն կլինե՞ք դրա հետ։

- Բայց, գիտեք, Թուրքիան, արդեն ասացի, տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավել ևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյանջայի և Բարդայի ռմբակոծումը և  կասետային ռումբերի օգտագործումը։

- Նախ ուզում եմ մի այսպիսի փաստի մասին խոսել․ երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Բայց ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել: Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում և չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքներին, ցանկանում եմ ասել, որ նախ Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ո՛չ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, նաև ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ, որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում հասցրել է պատասխան հարվածներ:

- Բայց ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել։ Human Rights Watch-ը որոշ ապացույցներ է հայտնաբերել:

- Ստեփանակերտում չեն զոհվե՞լ քաղաքացիական անձինք:

- Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել։

- Այսինքն՝ մեզ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում: Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը  Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը  Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում:

- Երկու կողմից էլ քաղաքացիական անձինք են զոհվում։ Արդյոք դա չպե՞տք է կանգնեցվի։

- Ո՞վ է վիճում դրա հետ: Ոչ ոք չի վիճում դրա հետ։ Համենայն դեպս՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Բայց եկեք նայենք վիճակագրությունը, եկեք նայենք ժամանակագրությունը:

- Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:

- Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև, ի վերջո, դա համատեղ է ընդունվել: Այսինքն՝ այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:

- Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս ճի՞շտ ձևաչափ է լուծում գտնելու համար:

- Այո, իհարկե: Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:

- Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:

Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՛չ կարդալ, ո՛չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:

Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ՝ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ոչ մի նմանություն չեք տեսնու՞մ որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:

Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել, թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև, նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։

Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություն տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների  կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։

Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:

- Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։ 

- Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

- Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:

- Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գոհ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ո՛չ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:

Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:

Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։

Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է, որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը,  սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց, առնվազն, ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։

Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայն դեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:

 

Դիտումների քանակ6517
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից 19:4108 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու ՀԾԿՀ նախագահը քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտի խնդիրները 19:3608 Մայ, 2026
  • Մեծ փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են. ՄԻՊ-ը՝ ՇՊՀ-ում 19:3108 Մայ, 2026
  • ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին 19:2208 Մայ, 2026
  • Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը ավարտել է ելույթնը աշխարհի առաջնությունում 19:1608 Մայ, 2026
  • Կայացել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. Reuters 19:0608 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 8. 2026 19:0308 Մայ, 2026
  • Լուրեր 19:00 | «Ուժեղ Հայաստանին» առնչվող հերթական ձայնագրությունը. կան ձերբակալվածներ 19:0008 Մայ, 2026
  • Գետերի վարարումների ռիսկ կա 18:5008 Մայ, 2026
  • Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն 18:2708 Մայ, 2026
  • ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա 18:1008 Մայ, 2026
  • Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը 18:0308 Մայ, 2026
  • Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան հրաժարվել է ընդունել ՄՕԿ-ի առաջարկը 18:0008 Մայ, 2026
  • «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգ՝ Սալոնիկում 17:4208 Մայ, 2026
  • ՀԱԱՀ ուսանողը յոգուրտի նոր բաղադրատոմս է առաջարկում 17:2108 Մայ, 2026
  • Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 17:1608 Մայ, 2026
  • Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ 5 տուժած հոսպիտալացվել է 17:1208 Մայ, 2026
  • Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 17:1008 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Դրսից հոսող ապօրինի փողերից մինչև ընտրակաշառք. ինչ խնդիրներ կլուծի ԵՄ առաքելությունը 17:0008 Մայ, 2026
  • Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. ՀՀ նախագահ 16:5908 Մայ, 2026
  • Թրամփը ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել է մինչև հուլիսի 4-ը 16:5808 Մայ, 2026
  • Քարոզարշավն այսօր պաշտոնապես մեկնարկել է 16:5408 Մայ, 2026
  • ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ 16:4508 Մայ, 2026
  • 2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872 16:4408 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին. բարձր է գնահատվել Եվրաջասթի հետ ՀՀ-ի համագործակցությունը 16:2708 Մայ, 2026
  • Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ 16:0508 Մայ, 2026
  • «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 16:0208 Մայ, 2026
  • Իրանական և ամերիկյան ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3408 Մայ, 2026
  • Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները 15:2008 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 15:0308 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Վեդիի աղմկահարույց դեպքից հետո հրաժարական՝ սեփական դիմումի համաձայն 15:0008 Մայ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք 14:5508 Մայ, 2026
  • Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել 14:4808 Մայ, 2026
  • Վաշինգտոնում նշել են հայերի ներդրումն ԱՄՆ 250-ամյա անկախության մեջ 14:4008 Մայ, 2026
  • ՄՕԿ-ում առաջարկ է հնչել՝ վերացնելու սպորտային պատժամիջոցները Բելառուսի համար 14:3008 Մայ, 2026
  • Հայկական մշակույթն ավելի ճանաչելի կդառնա Եվրոպայում. ՀՀ-ԵՄ երկխոսություն 14:1408 Մայ, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 439 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:0408 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4908 Մայ, 2026
  • Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ 13:3308 Մայ, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարը դեռևս ուժի մեջ է Հորմուզի նեղուցում փոխհրաձգությունից հետո. Թրամփ 13:2108 Մայ, 2026
  • Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները 13:1008 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Վոլոդիմիր Զելենսկին խորհուրդ չի տվել օտարերկրյա առաջնորդներին մայիսի 9-ին այցելել Մոսկվա 13:0008 Մայ, 2026
  • Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը 12:5808 Մայ, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող 12:4708 Մայ, 2026
  • Դիլիջանում կասեցվել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկացված գազի վաճառքով զբաղվող լցակայանի շահագործումը 12:3608 Մայ, 2026
  • Իրանը 40 հարցից բաղկացած «հայտարարագիր» է կազմել Հորմուզի նեղուցով անցնելու համար. CNN 12:2608 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման աշխատանքներ 12:1808 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 12:0908 Մայ, 2026
  • Հայաստանը կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը 11:5708 Մայ, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են 11:4908 Մայ, 2026
  • ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո 11:4208 Մայ, 2026
  • Խուզարկություններ են կատարվում «Ուժեղ Հայաստան»-ի Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակում 11:3608 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից 11:3008 Մայ, 2026
  • Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները 11:2008 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում 11:1908 Մայ, 2026
  • «Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է 11:0408 Մայ, 2026
  • Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները 10:5508 Մայ, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել 10:4208 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:2908 Մայ, 2026
  • Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ 10:1208 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն Միջերկրածովյան ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել | 08.05.2026 10:0008 Մայ, 2026
  • Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել ձեռք բերված խաղաղությունը․ Սասուն Միքայելյան 09:5608 Մայ, 2026
  • «Տիգրան Մեծ» եռագրության առաջին հատորը՝ ընթերցողի սեղանին 09:2608 Մայ, 2026
  • Վանաձորի և Ալավերդու քաղաքային լճերի տարածքները նոր շունչ կստանան 08:5908 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:4408 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2808 Մայ, 2026
  • «Թեղուտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 102 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:1808 Մայ, 2026
  • Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը 07:5908 Մայ, 2026
  • ԵՄ-ն չի պատրաստվում վերանայել իր դիվանագիտական ներկայությունը Կիևում 01:0008 Մայ, 2026
  • «Բոլորը լինելու են ընտրված՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով». ԿԸՀ նախագահ 00:4408 Մայ, 2026
  • Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ 00:3208 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով 00:1308 Մայ, 2026
  • Ղարաբաղը հետ բերելը պատերազմի կոչ, թե նախընտրական խոստում. ԱԺ-ն սպառեց նիստերի օրակարգը 00:0208 Մայ, 2026
  • Կառավարությունն աջակցում է ընդդիմադիր բիզնեսների, այդ թվում՝ Տաշիր գրուպի. արձագանք՝ Ն. Կարապետյանին 23:5907 Մայ, 2026
  • Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունը չի կատարում, քֆուր տա՞մ, որ դուրդ գա, տեսնես՝ կաշկանդված չեմ. Կարապետյան 23:4907 Մայ, 2026
  • 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան 23:4307 Մայ, 2026
  • Մայիսի 8-ի եղանակային կանխատեսումները 23:3407 Մայ, 2026
  • «Էդ մարդը ֆեյք ու հիբրիդային թեկնածու է». ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 23:1607 Մայ, 2026
  • ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի պահանջներին համապատասխանեցման քայլերը 23:0007 Մայ, 2026
  • Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը. ներկայացվել է բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքները 22:4207 Մայ, 2026
  • Լատվիայի աջակցությամբ կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտուﬓերը. ՀՀ նախագահ 22:2607 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները 22:1507 Մայ, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0507 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին կանչել է Զելենսկուն «հարթակ տրամադրելու» պատճառով 21:5407 Մայ, 2026
  • Կլիմայի փոփոխությունից՝ պարենային անվտանգություն 21:5207 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն»-ում քննարկել են ապատեղեկատվության և կոգնիտիվ անվտանգության մարտահրավերները 21:4207 Մայ, 2026
  • 94 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ 21:3307 Մայ, 2026
  • Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել է 21:2507 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի Գուսան Շերամի փողոցում․ լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին 21:2107 Մայ, 2026
  • Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ 21:1307 Մայ, 2026
  • Կալուգացի օլիգարխը, իմ հայտարարությունը լսելով, սկսել է չքմեղանալ․ Փաշինյան 21:1007 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Չթուլացնել զգոնությունը. վարչապետի հորդորը իրավապահներին 21:0007 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը 20:5907 Մայ, 2026
  • Արհեստագործական պահանջված մասնագիտություններ 20:5707 Մայ, 2026
  • Մայիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5307 Մայ, 2026
  • Հայաստանը մտնում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի մեջ. Զախարովա 20:4807 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.05.2026 20:4407 Մայ, 2026
  • Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է 20:4107 Մայ, 2026
  • «Մարտունի ինովացիոն ֆեստիվալ»-ը՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ 20:3607 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 7. 2026 20:3207 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015