Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել
mcs-citizenship.am հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար և հասանելի։
Փախստականների համար ծառայությունն անվճար է։
Դիմումը հաստատվելուց հետո հնարավոր է ընտրել այցելության օրը, վայրը և ժամը։
Այցի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։
ՀՀ քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է և հասանելի՝ ցանկացած վայրից, ցանկացած պահի»,- ասված է հաղորդագրությունում։