Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
Գագիկ Առաքելյանի կենսագրությունը
Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2022-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2018-2022 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
V-XII.2018 թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
VI-IX.2014 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ,
2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։
2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Նախօրեին
տեղեկացրել էինք, որ Վեդու աղմկահարույց դեպքից հետո Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից: