Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics, WA)՝ խոշորագույն միջազգային մարզական ֆեդերացիաներից մեկը, հրաժարվել է չեղարկել Բելառուսի մարզիկների դեմ պատժամիջոցները՝ չնայած միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանձնարարականին, որն ընդունվել է նախօրեին:
Ֆեդերացիան հայտարարել է, որ կվերանայի իր դիրքորոշումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում խաղաղության բանակցությունների ուղղությամբ առաջընթացի կոնկրետ նշաններ լինեն:
Ռուսաստանի սպորտի նախարար և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը ողջունել է ՄՕԿ-ի որոշումը: Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն «խոր հիասթափություն» է հայտնել և «կատեգորիկ բողոք» հայտարարել ՄՕԿ-ի որոշման կապակցությամբ: Ուկրաինական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ «Բելառուսը շարունակում է աջակցել ՌԴ-ին Ուկրաինայի դեմ պատերազմում և դրա մասնակից է»: