• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:15
Մինչև 1.2 մլն դրամ ծածկույթ. քաղցկեղի բուժումը ընդլայնվել է Մինչև 1.2 մլն դրամ... 19:53
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է  2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել... 14:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը․ նախագահի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը
Քաղաքականություն
01:0702 Հոկ, 2020

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը․ նախագահի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Հարց- Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրույցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգուշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մեկ այլ Սիրիա, եթե չդադարեցվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ եք այդպես խորապես մտահոգված:

- Կարծում եմ՝ պետք է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական պատկերը: Պատմության տեսանկյունից պետք է նայել, թե որտեղ է Լեռնային Ղարաբաղը գտնվում, ինչ է Լեռնային Ղարաբաղը: Սա պատմական Հայաստանի մի մաս է, որտեղ հայերը բնակություն են հաստատել հարյուրավոր, հազարավոր տարիներ: Միայն խորհրդային ժամանակահատվածում Ստալինն այս տարածքը հանձնեց Ադրբեջանին: Ստալինը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի մեծ վարպետ էր և խնդիրներ ստեղծեց խորհրդային բոլոր երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև:

Հարց - Կներեք, պարոն նախագահ, այս պատմական ակնարկը կարևոր է, սակայն այսօր մենք ունենք հակամարտություն, որը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի:

- Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991 թվականին հստակորեն արտահայտեց իր ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը դարեր շարունակ հայեր էին, դառնալու անկախ պետություն: Սակայն ժողովրդի կամքը հարգելու փոխարեն Ադրբեջանը որոշեց կռվել նրանց դեմ, ուղարկեց բանակ, և պատերազմ սկսվեց անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի միջև: Առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականի հրադադարով: Դրանից հետո միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, ստեղծեց երկխոսության հարթակ՝ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այս ընթացքում վարվել են բանակցություններ՝ երբեմն հաջող, երբեմն ոչ այնքան, սակայն այս բանակցությունների թիրախում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն էր:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս չեն շարունակելու երկխոսության և խաղաղ կարգավորման որոնման այս ուղին և խնդիրը պետք է լուծեն ուժի միջոցով: Ադրբեջանի կողմից ԼՂՀ առաջնագիծ ուղարկվեցին զինվորականներ: Հրետակոծությունը շարունակվեց նաև քաղաքացիական բնակչությամբ բնակեցված վայրերի վրա:

Հարց - Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման:

- Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց...

Հարց - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ:

Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա:

Հարց - Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են և ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:

- Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի:

Հարց - Լեռնային Ղարաբաղի նախագահն ասում է, որ ԼՂ-ում ներկայիս պատերազմը նաև պատերազմ է Իրանի դեմ: Համաձա՞յն եք սրա հետ:

- Դա Լեռնային Ղարաբաղի նախագահի մեկնաբանությունն է աշխարհաքաղաքական փոփոխություններին, որոնք տեղի կունենան, եթե այս պատերազմը չդադարեցվի:

Հարց - Ռուսաստանն առաջարկել է հանդես գալ միջնորդությամբ: Դուք բա՞ց եք ռուսական միջնորդության համար:

- Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահներն են: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Իհարկե, մենք բաց ենք միջնորդության համար, և որքան շուտ այն սկսվի, այնքան լավ:

Դա միջնորդություն է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և նաև Հայաստանի միջև, իսկ թուրքական ներկայությունն ու ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն:

Հարց - Ի՞նչ հիմքով կամ պայմանով եք ընդունելու այս միջնորդությունը, քանի որ անգամ Հայաստանի վարչապետն է ասում, որ դուք պատրաստ չեք վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները հիմա, քանի որ համապատասխան պայմաններ չկան: Իսկ Դուք հիմա ասում եք, թե բաց եք:

- Այստեղ չկա հակասություն իմ ասածի և կառավարության ղեկավարի խոսքի միջև: Դուք ընդհանուր հարց եք տալիս՝ արդյոք Հայաստանն ընդունո՞ւմ է Ռուսաստանի միջնորդությունը, եթե այն սկսի աշխատել: Պատասխանը այս է՝ սկզբունքորեն՝ այո: Սակայն միջնորդությունը գործընթաց է, այն սկսվում է հատուկ միջնորդներով, ռազմական, քաղաքական գործիչների, արտգործնախարարությունների միջև կապերով, սակայն այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Պատասխանն է՝ այո, մենք պատրաստ ենք միջնորդության, հատկապես Ռուսաստանի կողմից, եթե նման միջնորդություն կազմակերպվի:

Հարց - Ռուսաստանը խոսե՞լ է այդ մասին...

- Հայաստանի տարբեր պետական մարմիններ ամեն օր կապի մեջ են ռուսական կողմի հետ, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Ռուսաստանի գործընկերոջ հետ: Քննարկումներ են տեղի ունենում կառավարությունների, վարչապետի մակարդակով: Քննարկումներ միշտ կան, սակայն դեռևս չկա հստակ ձևաչափ, որպեսզի մենք ասենք, թե կողմերի միջև միջնորդություն է սկսվել:

Հարց - Դուք Ռուսաստանի հետ կապված եք Հավաքական անվտանգության համաձայնագրով: Կարո՞ղ եք խնդրել Ռուսաստանի ռազմական աջակցությունն այս պատերազմում:

- Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Այն, Հայաստանից բացի, այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառույցին, թեպետ ունի դրա իրավունքը: Հուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարևանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, կդադարեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, և պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դեմ, ու մենք կարիք չենք ունենա դիմել այլ կառույցների կամ միջազգային կազմակերպությունների: Հուսով ենք, որ առողջ բանականությունն ու մարդկային տրամաբանությունը կգերակայեն:

Սակայն Հայաստանն իրավունք ունի դիմել կառույցի, որի մասն է: Մենք նաև հարց ենք բարձրացրել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, քանի որ Թուրքիան, լինելով այդ կառույցի անդամ, իրականացնում է գործողություններ, որոնք դեմ են կազմակերպության ողջ փիլիսոփայությանը: Նրանք ներգրավված են մի հակամարտության մեջ, որտեղ ուղիղ/անմիջական հետաքրքրություն չունեն, թեպետ ձևացնում են, իբր կան PKK զինյալներ կամ սպառնալիք կա միջազգային էներգետիկ աղբյուրների նկատմամբ:

Հարց - Նշեցիք, որ իրավունք ունեք դիմել Ռուսաստանին ձեզ ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Իհարկե, Ռուսաստանի հետ ունեք ընդհանուր պաշտպանական պայմանագիր, ինչպես նաև ռուսական ռազմական կայան կա Հայաստանում: Ռուսաստանը կամք ցուցաբերե՞լ է՝ միջամտելու այս հակամարտությանը՝ դրա մասը կազմելու առումով:

- Ձեր հնչեցրած հարցն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի նախագահին, այլ ոչ թե ինձ: Ես Ձեր հարցերին պատասխանում եմ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի անդամ է նաև Ռուսաստանը: Մենք հատուկ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես արդեն նշեցի, պաշտոնապես չենք դիմել ո՛չ Ռուսաստանին և ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին՝ մեզ օգնելու համար: Քանի դեռ չես դիմել նրանց, չես կարող ասել՝ նրանք պատրաստ են աջակցել, թե ոչ: Սակայն մենք ունենք պայմանագրեր: Մենք չենք ցանկանում լարել իրավիճակը: Մի բան շատ կարևոր է՝ մենք չենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև եղած այս հակամարտության շուրջ գերլարվածություն ստեղծել: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև Դուք նշեցիք Ձեր խոսքում, եթե առճակատումն ավելի մեծ լարվածության հասնի, ապա Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա: Այդ դեպքում թող Աստված մեզ պահապան լինի, թե ինչ կկատարվի ամբողջ տարածաշրջանում: Մենք փորձում ենք զսպել այս իրավիճակը: Այս ամենն անելու գործում կա մեկ կարևոր մաս՝ Թուրքիան: Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի և քաղաքացիների վրա չուղարկի իր ԱԹՍ-ները և F-16-ը՝ կրակելով նրանց վրա, ապա ներկա պատերազմը որոշ ժամանակ անց որոշակի հանգուցալուծում կունենա: Հուսով ենք, որ կողմերը՝ ներառյալ Ադրբեջանը, կլսեն, թե մենք ինչ ենք ասում: Հաշվի առնելով, թե ինչ է հիմա կատարվում, եկեք վերադառնանք բանակցային սեղան, քանի որ այլընտրանք չկա: Այս խնդիրը ռազմական լուծում չունի: Եթե մենք չլսենք այս ուղերձը, ապա հազարավոր մարդիկ կմահանան: Իսկ ինչպիսի՞ն կլինի արդյունքը: Մեծ ողբերգություն երկու երկրների՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար:

Հարց - Մյուս կողմն ասում է՝ թող Հայաստանը դուրս գա այդ շրջանից, որը ճանաչված չէ, կա Ադրբեջանի ինքնիշխանության միջազգային ճանաչում: Ինչպե՞ս են հայերը արձագանքում այս հարցին, ո՞րն է ավարտը:

- Ճանաչման համար առաջին հերթին ժամանակ է պետք: Ճանաչման լավագույն ճանապարհը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով ի վերջո պետք է գա եզրահանգման, ըստ որի՝ երկու կողմերը կհամաձայնեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետագա հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի վերաբերյալ: Դա է ամենալավ ճանաչումը:

Այդպիսով, այս խնդրի լուծման հիմնական ուղին մեկ կամ երկու երկրի կողմից ճանաչումը չէ, որը, հնարավոր է, կօգնի, սակայն վերջնական լուծումը պետք է լինի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բանակցությունների միջոցով: Երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմել միայն խորհրդային տարիներին, այն նախկինում երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Այն Ադրբեջանին տվել է Ստալինը: Երբ խոսում եք ամբողջականության մասին, և եթե նկատի ունենք այն, ինչ Ստալինը ստեղծել է, ապա դա խորհրդային կայսրությանն էր: Մարդկանց կամարտահայտմամբ և երկխոսության շնորհիվ Միացյալ Թագավորությունում Շոտլանդիան որոշեց հանրաքվեի միջոցով արտահայտել անկախանալու իր ցանկությունը: Մեծ Բրիտանիան չասաց ոչ. նրանք թույլ տվեցին շոտլանդացիներին հանրաքվե անցկացնել: Եթե հանրաքվեն դրական լիներ, ապա Շոտլանդիան այսօր անկախ պետություն կլիներ, սակայն այն բացասական էր: Ինչո՞ւ Միացյալ Թագավորությունում, նախկին Հարավսլավիայի պետություններում, նորմալ մարդկային հասարակության դրսևորում եղավ, իսկ Լեռնային Ղարաբաղը, որի 90 տոկոսը դարերով բնակեցված է հայերով, երբ անկախության հանրաքվե անցկացրեց, Ադրբեջանը պատերազմ սկսեց, Թուրքիային ներգրավեց, սկսեցին կրակել մարդկանց վրա, մեկ այլ էթնիկական զտում իրականացնել: Կարո՞ղ եք դա բացատրել ինձ:

Հարց - Պարոն նախագահ, ակնկալո՞ւմ եք, որ Իրանը կներգավվի՞ այս խնդրում:

- Հույս ունեմ, որ այս ընթացող պատերազմում չի ներգրավվի ուրիշ որևէ այլ երկիր: Հույս ունեմ, որ Թուրքիան դուրս կգա այս խնդրից, և ոչ ոք այլևս չի միջամտի: Այդ իսկ պատճառով մենք ուրիշներին չենք դիմում: Յուրաքանչյուր նոր ներգրավում տասն անգամ ավելի շատ լարում կառաջացնի, և հակամարտությունը հնարավոր չի լինի կանգնեցնել: Իրանին, Ռուսաստանին կամ մյուսներին ներգրավվելու փոխարեն կցանկանայի տեսնել այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալը:

Հարց- Ո՞ւմ եք դիմել, որ Թուրքիային դուրս մղի: Ո՞վ կցանկանա դուրս մղել Թուրքիային:

- Հորդորում եմ անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Յուրաքանչյուրը հասկանում է, որ այս հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումն անհամաչափ, անհիմն է, բոլոր միջազգային օրենքներին և համաձայնագրերին դեմ է: Թուրքիայի ներգրավումը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ ամենի համար նրանք ունեն արդարացումներ, ինչպես այսօր են արդարանում, թե իբր պաշտպանում են միջազգային էներգետիկ խողովակաշարերը, PKK զինյալների մասին են խոսում, ինչն ուղղակի անհեթեթություն է: 1915 թվականին նրանք ասում էին, որ հայերը քրիստոնյա են, աջակցում են ռուսներին և այլն, և այլն:
Դրանք բոլորն արդարացումներ են, իսկ նպատակը շատ պարզ է՝ էթնիկ զտումներ անել, հայերին դուրս հանել այն հողից՝ Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրել են հազարավոր տարիներ: Սա անընդունելի է: Մենք դիմում ենք միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան դարձել է մեծ բացասական գործոն այս հակամարտության մեջ, ինչը թույլ չի տա վերադառնալ նորմալ բանակցային սեղան: Ես բանակցված լուծման կողմնակիցն եմ, որովհետև ուրիշ լուծումներ չկան: Կա միայն մեկ մարդկային ճանապարհ խնդիրների լուծման համար, որը երկխոսությունն է:

Հարց - Հնարավո՞ր է երկխոսությունը սկսել հիմա՝ հաշվի առնելով իրավիճակը: Հնարավոր կլինի՞ առանց փոփոխությունների, հրադադարի հաստատման սկսել երկխոսություն: Դա ընդունելի՞ է Ձեզ համար:

- Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն: Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Հարց-  Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, ասում է, որ աջակցում է ադրբեջանցիներին և ժխտում է ուղղակի միջամտությունը այս խնդրում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

- Նրանք ճիշտ չեն ասում: Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը:

Հարց- Թուրքիան միջամտում է Սիրիայի խնդրին, և դա հայտարարվել է՝ որ Էրդողանը թիրախավորել է...

- Թուրքիան միջամտում է Լեռնային Ղարաբաղի հարցին և ձևացնում է, որ այդպես չի անում: Հարյուր հազարավոր փաստարկներ կան, թե ինչպես են թուրքական ԱԹՍ-ները ներգրավված, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան հայտնվել Ադրբեջանում, և թե ինչպես է F-16-ը կրակում Լեռնային Ղարաբաղի վրա: Թուրքիան ասում է այլ բան, սակայն ես ասում եմ սա: Դուք ընտրեք այն, ինչ նախընտրում եք: Խաղաղ բնակիչներ են մահանում այն կրակոցներից, որոնք գալիս են Լեռնային Ղարաբաղի հակառակ կողմից՝ Ադրբեջանի կողմից, որտեղ Թուրքիան ամբողջությամբ ներգրավված է: Իմ հարցը շատ պարզ է՝ ինչո՞ւ է Թուրքիան որոշել ներգրավվել այս խնդրում: Չէ՞ր կարող Ադրբեջանը, որն շատ ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, այս գործը գլուխ բերել: Ինչու՞ Թուրքիան որոշեց միջամտել այս արյունալի պատերազմին, որը մարդկանց է սպանում: Նրանք ասում են, որ միջազգային էներգետիկ խողովակաշարերի համար սպառնալիք կա, ինչն ուղղակի անհեթեթություն է: Եթե հայերը ցանկանային կրակել միջազգային էներգետիկ խողովակաշարերի վրա, նրանք դա կանեին 20 տարի առաջ, երբ սկսում էին կառուցել դրանք: Սակայն այդ խողովակաշարերն այնտեղ են 20 տարի շարունակ, և Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է վաստակել, որոնք օգտագործել է զենք գնելու և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ օգտագործելու համար: Ասել, որ հայերն այսօր մտածում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին հարվածելու մասին, սխալ է և սուտ:

Դիտումների քանակ222
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Յունիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3322 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 22:1522 Հնս, 2026
  • Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ 22:0622 Հնս, 2026
  • Ֆրանսիայում գրանցվել են մահվան դեպքեր ռեկորդային շոգի պատճառով 21:5722 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» արձանի հեղինակի զարմուհին ուրախ է, որ գործը վերջապես կգտնի իր մշտական հասցեն 21:4822 Հնս, 2026
  • Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը 21:3322 Հնս, 2026
  • Բուժաշխատողի օրը նշել են Գավառում 21:1522 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի. նախագիծ 21:0022 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 20:5422 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին 20:5122 Հնս, 2026
  • Մեր երկրի մասին լսել էին, հիմա բացահայտում են, որ պատմեն ընթերցողներին. իտալացի լրագրողները՝ ՀՀ-ում 20:3622 Հնս, 2026
  • Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին 20:2422 Հնս, 2026
  • Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա 20:2322 Հնս, 2026
  • Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում 20:1522 Հնս, 2026
  • «Քոչարյանը երբեք իրատեսությամբ աչքի չի ընկել». փորձագետը հեղափոխության հնարավորություն չի տեսնում 20:0122 Հնս, 2026
  • Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով 19:4522 Հնս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը 19:3422 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 22. 2026 19:2422 Հնս, 2026
  • Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով 19:0822 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Պայքարը չսկսված կավարտվի․ փորձագետները՝ ընդդիմադիր նոր դաշինքի մասին 19:0022 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:3922 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ 18:3622 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 18:3022 Հնս, 2026
  • Նոր սելավատարեր, դպրոց տանող նոր ճանապարհներ ու մայթեր. սուբվենցիոն 3 ծրագիր՝ Արմավիրում 18:2722 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN 18:1622 Հնս, 2026
  • Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է 18:1222 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ձկնաբուծության ոլորտում 17:5822 Հնս, 2026
  • Red Book of Armenia. Կարմիր գիրքը՝ քո հեռախոսում 17:4222 Հնս, 2026
  • Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում 17:3622 Հնս, 2026
  • Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր 17:2522 Հնս, 2026
  • «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել 17:0622 Հնս, 2026
  • Գյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռով 17:0022 Հնս, 2026
  • Լուրեր 17։00 | Արտակարգ իրավիճակ Կոնգոյում և Ուգանդայում. էբոլայի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ 17:0022 Հնս, 2026
  • Վաշինգտոնում բացահայտվել է Լինքոլնի հուշարձանի տակ գտնվող թաքստոցը. «Այլ լուրեր» 16:5722 Հնս, 2026
  • Բոլորի պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենը. «Հայաստան» դաշինքի նոր «հերոսները» 16:4322 Հնս, 2026
  • Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում 16:3922 Հնս, 2026
  • Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը 16:3222 Հնս, 2026
  • Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը 16:2522 Հնս, 2026
  • Դովեղում տուֆապատվում են գյուղամիջյան ճանապարհները 16:1522 Հնս, 2026
  • Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին 16:0822 Հնս, 2026
  • Աղտոտողը վճարում է․ ԱԸՀ օրինագիծը պատրաստ է 16:0422 Հնս, 2026
  • Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ 16:0122 Հնս, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը 15:5322 Հնս, 2026
  • Զելենսկին կոչէ արել Բելառուսին դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին 15:4522 Հնս, 2026
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2025-ին 9 մլրդ 650 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4522 Հնս, 2026
  • «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է 15:4122 Հնս, 2026
  • Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 15:3422 Հնս, 2026
  • Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից 15:3322 Հնս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով 15:2522 Հնս, 2026
  • Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից 15:0922 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | 3 օրում արտահանվել է 764 տոննա միրգ և բանջարեղեն. նախարարը տվյալներ է ներկայացրել 15:0022 Հնս, 2026
  • Ի՞նչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում 14:5422 Հնս, 2026
  • Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը 14:4622 Հնս, 2026
  • Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 14:3722 Հնս, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 14:2422 Հնս, 2026
  • Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 14:1022 Հնս, 2026
  • Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող 14:0522 Հնս, 2026
  • Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5222 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել. BBC 13:3622 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը 13:3022 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց 13:2122 Հնս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 13:1922 Հնս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ 13:1122 Հնս, 2026
  • Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի 13:0822 Հնս, 2026
  • ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը 13:0522 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Ըշտը մերն էլ մե 20 կուդա». ընտրակաշառքի գործով հերթական գաղտնալսումը | 22.06.2026 13:0022 Հնս, 2026
  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուր» 12:3822 Հնս, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր 12:2122 Հնս, 2026
  • Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան 12:0722 Հնս, 2026
  • Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր 12:0222 Հնս, 2026
  • Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել 11:5222 Հնս, 2026
  • Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը 11:4822 Հնս, 2026
  • «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 11:3922 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար 11:3322 Հնս, 2026
  • Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները 11:1922 Հնս, 2026
  • Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան 11:0922 Հնս, 2026
  • 2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ 11:0022 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր 10:4222 Հնս, 2026
  • Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին 10:1322 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի ռազմարդյունաբերությունը մրցունակ է դառնում. ԲՏԱ նախարար | 22.06.2026 10:0022 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:4622 Հնս, 2026
  • Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք․ ցնցումները զգացվել են Տավուշում 09:3622 Հնս, 2026
  • Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին 09:3322 Հնս, 2026
  • Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է 09:1622 Հնս, 2026
  • Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ 08:4322 Հնս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2122 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր 08:0122 Հնս, 2026
  • Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին 22:5921 Հնս, 2026
  • Իշխանի երկու տեսակ փրկված է, մյուս երկուսի պաշարները վերականգնելու աշխատանքները շարունակվում են 22:4521 Հնս, 2026
  • ՍԴ-ն ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների և «Հանուն Հանրապետության» կուսակցության գործերը կքննի հունիսի 26-ին 22:0921 Հնս, 2026
  • Կովից մինչև 100 հազար դրամ. ընտրակաշառքի նոր սակագներն ու պայքարը խստացնելու պահանջ հասարակությունից 22:0221 Հնս, 2026
  • Հետընտրական Հայաստան. ընդդիմության և իշխանության օրակարգերը. Մեծ բանավեճ 21:5621 Հնս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան 21:5521 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրելու իրավունքն այլևս չպետք է հաշվարկվի գլխաքանակով. ընտրությունների դասերը 21:0021 Հնս, 2026
  • Հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսում 20:4421 Հնս, 2026
  • «Հայաստանը կայուն երկիր է ներդրումների համար» | Հարցազրույց Էնթոնի Բարսամյանի հետ 20:3021 Հնս, 2026
  • Վախենալու բան չկա. ինչպես կոտրել ռուսական շուկայից կախվածության շղթան՝ Մոլդովայի օրինակով 20:2121 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 21.06.2026 19:2821 Հնս, 2026
  • «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ 17:0521 Հնս, 2026
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի 15:1321 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015