Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում անցկացվել են զանգվածային ցույցեր՝ ընդդեմ լոքդաունի՝ տեղեկացնում է Sky News-ը:
Հրապարակ մուտք գործած իրավապահները փորձել են ցրել ցույցերը: Ակտիվիստների ու ոստիկանների միջև բախումներ են եղել, որի ժամանակ ակտիվիստները քարեր ու շշեր են նետել իրավապահների ուղղությամբ: Ընդհարումների հետևանքով տուծել են երեք ցուցարար և մեկ ոստիկան:
Իրավապահ մարմինները հավաքվածներին հորդորել են հեռանալ հրապարակից, քանի որ վտանգում են բոլորի կյանքը: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ պահանջին չենթարկվողները քրեական պատասխանատվության կենթարկվեն: