Պակիստանի ամբողջ տարածքում անցկացվում են զանգվածային բողոքի ակցիաներ: Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում վերատպված Մուհամմեդ մարգարեին ծաղրանկարի դեմ: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:
Ցուցարարները վանկարկում են «Մահ՝ Ֆրանսիային» կարգախոսն ու կոչ անում բոյկոտել ֆրանսիական ապրանքը:
Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել մուսուլմանական աշխարհում 2005-ին, երբ առաջին անգամ այն տպվել էր դանիական թերթում:
Հիշեցնենք, որ վրեժ լուծելու համար մի խումբ իսլամիստներ ներխուժել էին «Շառլի Էբդոյի» խմբագրություն ու սպանել 12 աշխատակցի: