Մի քանի օրից Թալինի հրապարակը լցվելու է ֆեստիվառյան տրամադրությամբ։
Երեկոյան մեծ համերգին հնչելու են ժողովրդական սիրելի երգեր ու ազգային պարեղանակներ։ Այս «Ֆեստիվառին» մեզ է միանում նաև ժողովրդական երաժշտության սիրված արտիստ Գուրգեն Դաբաղյանն իր կատարումներով, որոնք երեկոն խոստանում են դարձնել առավել տպավորիչ։
Հուլիսի 18-ին` 19:30-ին արի՛ Թալին և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգին։
Մուտքն ազատ է։
«Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։