Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմին: Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և հակառուսական պատժամիջոցների ուժեղացումը։
Զելենսկին ամերիկացի սենատորին է ներկայացրել Հանրապետության պաշտպանական կարիքները: Նա հիշեցրել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածության են հասել, որ Վաշինգտոնը լիցենզիաներ կտրամադրի Կիևին՝ Ուկրաինայում PATRIOT ՀՕՊ համակարգերի հրթիռներ արտադրելու համար: «Որքան ուժեղ է Ուկրաինան մարտի դաշտում, այնքան մեծ է հավանականությունը, որ դիվանագիտությունը, ի վերջո, կաշխատի»,- շեշտել է Զելենսկին։
Ոկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Սպիտակ տան հետ համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ։ Կոնգրեսականը համոզված է, որ այդ նախաձեռնությունը լրացուցիչ լծակներ կտա Թրամփին՝ նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը: Պատժամիջոցները հիմնականում տարածվելու են ռուսական էներգետիկ հատվածի վրա: