ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդյունավետորեն վերահսկում է Վենեսուելայի ֆինանսական հատվածը, բնական պաշարների բաշխումը և կառավարության գործունեությունը: Այս պնդումը հրապարակել է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահսկում է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և որոշում, թե ով կարող է բիզնեսով զբաղվել երկրում և ինչ պայմաններում: Նշվում է, որ Ռուբիոն պարբերաբար կապի մեջ Է Բոլիվարյան Հանրապետության լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, նրանք հաղորդագրություններ են փոխանակում իսպաներենով: Ինչ վերաբերում է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին, Ռուբիոն վերջին ամիսներին հեռացել է նրանից՝ նշում է պարբերականը:
Թերթի կարծիքով՝ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հաջողությունից կարող է կախված լինել Ռուբիոյի քաղաքական ապագան, որին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ: