Երեկ տեղեկություն տարածվեց, որ Բելառուսում գաղտնի տեղի է ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը: Այդ լուրը ցասում է առաջացրել հազարավոր ցուցարարների մոտ. ցույցերը վերսկսվել են նոր թափով, քաղաքացիները փակել են փողոցները, խոչընդոտել ոստիկանների տեղաշարժը:
Ուժայինները ցույցը ցրել են ջրցան մեքենաներով, որոնցում ջրի փոխարեն ներկ է եղել: Մինսկում գիշերը հնչել են կրակոցներ: Կան ձերբակալվածներ: Եվրոպական բազմաթիվ երկրներ հրաժարվում են ճանաչել Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահի: Այդ շարքին միացել են նաև ԱՄՆ-ն ու Կանադան: