Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե «Հաղթանակ» զբոսայգում ծառեր են հատվել:
«Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերներ չեն կառուցվում: Առավել ևս, «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում»,- գրել է Կարապետյանը: