Թուրքիայի համար «կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք գլոբալ հարցերի, այդ թվում՝ Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ»։ Այս մասին CNN Türk-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ Ռուսաստան-Հարավասիական երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում:
Ֆիդանն ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են՝ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի, Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի, Պաղեստինի և Գազայի հարցերի վերաբերյալ:
Դիվանագետն ընդգծել է, որ Սև ծովը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան կարևոր տարածաշրջաններ են Անկարայի համար:
Մանրամասները՝ տեսաշարում: