• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Մարդ ա 100-100 հասնելու ա էլի». ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն «Մարդ ա 100-100 հասնելու... 10:13
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու... 10:02
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է... 08:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մայր Աթոռի դիրքորոշումը՝ հանրակրթության չափորոշիչների նախագծի վերաբերյալ
Հասարակություն
15:5405 Օգս, 2020

Մայր Աթոռի դիրքորոշումը՝ հանրակրթության չափորոշիչների նախագծի վերաբերյալ

Հրապարակվել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը: Այն Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: 

ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:

Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և՝ մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:

Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`

1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։

Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:

Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։

Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:

Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։

Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։

Արձանագրելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:

Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան 10:5007 Հլս, 2020 Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան Հասարակություն
  • Ի՞նչ նպատակով են փոփոխվում հանրակրթության պետական չափորոշիչները 07:4602 Հլս, 2020 Ի՞նչ նպատակով են փոփոխվում հանրակրթության պետական չափորոշիչները Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է. վարչապետ 11:5307 Հնս, 2026
  • Միրզոյանը՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին 11:5107 Հնս, 2026
  • Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. նա ձերբակալվել է. ՔԿ 11:4407 Հնս, 2026
  • Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր երեք սցենարներին. Գուրգեն Սիմոնյան 11:4207 Հնս, 2026
  • Սա, իսկապես, մեր լինելությունը որոշող քվեարկություն է. Միրզոյան 11:3407 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին 11:3107 Հնս, 2026
  • Ժողովուրդը ինչ որոշի, ես կանեմ․ Փաշինյանը քվեարկությունից հետո խոսեց արտաքին քաղաքականության մասին 11:2907 Հնս, 2026
  • Երբ է սպասվում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը 11:1807 Հնս, 2026
  • 209 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս․ Շիրակում ընտրական գործընթացը մեկնարկել է 11:1207 Հնս, 2026
  • Խորհրդարանի անցած ուղին. այսօրվա ընտրությանը հայտնի կդառնա 9-րդ գումարման ԱԺ կազմը 11:0407 Հնս, 2026
  • Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում 10:5807 Հնս, 2026
  • Եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա, այդ քվեարկությունը համարվելու է անվավեր. Վահագն Հովակիմյան 10:4807 Հնս, 2026
  • Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ 10:2907 Հնս, 2026
  • «Մարդ ա 100-100 հասնելու ա էլի». ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն 10:1307 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը քվեարկեց 10:0707 Հնս, 2026
  • ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ 10:0207 Հնս, 2026
  • Չի՛ կարելի նկարել քվեաթերթիկը և խախտել քվեարկության գաղտնիությունը. ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ պարզաբանեց ընտրական կարգը 09:5607 Հնս, 2026
  • Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը 09:3507 Հնս, 2026
  • ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին 09:1907 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:2507 Հնս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում 08:0507 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 08:0107 Հնս, 2026
  • Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 08:0007 Հնս, 2026
  • Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ 07:4907 Հնս, 2026
  • Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում 00:4407 Հնս, 2026
  • Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով 00:3407 Հնս, 2026
  • Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները 00:1607 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը 00:0207 Հնս, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով 23:5906 Հնս, 2026
  • Միխավ Ստոխելը` «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի հաղթող 23:4306 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ այս ծաղիկները կդառնան ՀՀ արտադրողների որակի և աշխատասիրության դեսպաններ. փոխնախարար 23:1906 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերում սարքավորումների առկայությունը կբացառի կրկնակի քվեարկությունը. ԿԸՀ նախագահ 22:4206 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ 22:1106 Հնս, 2026
  • Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին 22:0306 Հնս, 2026
  • Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար 21:4406 Հնս, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 21:3606 Հնս, 2026
  • Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ ոստիկանություն 21:3606 Հնս, 2026
  • Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ 21:2406 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կարկուտից տուժած բերք, տանիքներ ու մեքենաներ՝ Ստեփանավանում. վնասը գնահատվում է 21:0006 Հնս, 2026
  • Մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման պետական ծրագիրը 20:4206 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:2406 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել 20:1206 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Սլովակիան կընդլայնեն համագործակցությունը 20:0606 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք 19:4706 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico 19:4706 Հնս, 2026
  • Գոշ գյուղը կունենա խմելու ջրի մատակարարման նոր համակարգ 19:3606 Հնս, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 20 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1806 Հնս, 2026
  • Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ ԱԳ փոխնախարար 19:0006 Հնս, 2026
  • Սեուլում ընտրությունների ֆոնին ցույցեր են 18:5906 Հնս, 2026
  • ԱՄՆ հայկական դպրոցի թիմը՝ ակադեմիական դեկաթլոնի չեմպիոն 18:3906 Հնս, 2026
  • Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ 18:2306 Հնս, 2026
  • ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերն ու աշխատաշուկան 18:2106 Հնս, 2026
  • Տեղեկատվական հանդիպում՝ օտարերկրյա հյուրերի համար․ԿԸՀ 18:0306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում 17:5006 Հնս, 2026
  • Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ 17:3806 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 300 և ավելի ընտրող ունեցող 1746 տեղամասից լինելու է ուղիղ հեռարձակում. ԿԸՀ նախագահ 17:0006 Հնս, 2026
  • Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով 16:5906 Հնս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ 16:3006 Հնս, 2026
  • Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ 16:1206 Հնս, 2026
  • Հասմիկ Կարապետյանի կյանքի էպիզոդները՝ կերպարվեստի լեզվով 16:0006 Հնս, 2026
  • Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է 15:4006 Հնս, 2026
  • Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա 15:3906 Հնս, 2026
  • Կալիֆոռնիայում հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ կայացավ նախնական ընտրությունը 15:3406 Հնս, 2026
  • Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը 15:1206 Հնս, 2026
  • Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար 14:5406 Հնս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ 14:4006 Հնս, 2026
  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր 14:3606 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել 14:0006 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0006 Հնս, 2026
  • ԱՍՀՆ-ն կաջակցի աշխատանք փնտրողներին հաղթահարել թվային անջրպետը 13:5406 Հնս, 2026
  • Ընտրական հանձնաժողովները պատրաստ են հունիսի 7-ին երաշխավորել ընտրության բնականոն ընթացքը 13:5006 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ. ՀԿԿ-ի ձայնագրությունը 13:4806 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 13:4506 Հնս, 2026
  • Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին 13:4306 Հնս, 2026
  • Բացառիկ վկայություններ՝ Առաջին Հանրապետությանը նվիրված շարքում 13:3306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը 13:1906 Հնս, 2026
  • Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին 13:1606 Հնս, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում 13:0706 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Թվային գրագիտության ծրագիր գործազուրկների համար. կտրվի 50 հազար դրամի կրթական վաուչեր 13:0006 Հնս, 2026
  • Ֆեստիվառը վերադառնում է 12:4506 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 12:4406 Հնս, 2026
  • ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին 12:4306 Հնս, 2026
  • Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին 12:2806 Հնս, 2026
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ 12:1806 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով 12:1006 Հնս, 2026
  • Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում 11:4406 Հնս, 2026
  • Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 11:0806 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 11:0306 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին 10:4806 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիում 10:4406 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին 10:4106 Հնս, 2026
  • Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը 10:3106 Հնս, 2026
  • Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան 10:1606 Հնս, 2026
  • Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ 10:0106 Հնս, 2026
  • Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը 09:5006 Հնս, 2026
  • Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է 09:2006 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 08:4806 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2706 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում 08:0206 Հնս, 2026
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015