Քվեարկության ընթացքում գրիչ որևէ պարագայում չի կարող օգտագործվել: Քվեախցերում չկան գրիչներ: Դրանք օգտագործելու կարիք չկա: Այս մասին այսօր հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Առավել ևս, եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա, ապա այդ քվեարկությունը համարվելու է անվավեր, այսինքն՝ չի կարող որևէ նշում լինել քվեարկության ծրարի կամ քվեաթերթիկի վրա:
Նախկինում, երբ մեկ ընդհանուր քվեաթերթիկ էր, և ընտրողը նշում կատարելով էր քվեարկում, այդ ժամանակ ըստ էության այդ նկարելը կարող էր իմաստ ունենալ: Մեր համակարգը քվեարկության ընթացքի ապօրինի վերահսկումը բացառում է»,- հայտարարեց Հովակիմյանը: