Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը, ուստի միանգամայն օրինական հարցեր ունենք Հանրապետության հետ կապված՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա մանրամասնել է՝ խոսքը Եվրամիության հետ մերձեցման մասին է, որն աջակցում է Ուկրաինային և իբր թշնամական քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ:
«Դա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ռիսկեր է պարունակում։ Հայաստանը մուտք ունի հսկայական շուկա, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկա։ Այդ ամենը չի լինի, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը», - կրկնել է Գալուզինը:
Միջազգային զարգացումները՝ տեսաաշարում։