ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանակում հունիսի 6-ին իրականացրել է քաղաքացիների տեղեկատվական սպասարկում և խորհրդատվություն՝ ընտրական գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՄՔԾ-ից։
Հաշվետու ժամանակահատվածում ծառայության կողմից սպասարկվել է 831 հեռախոսազանգ։
Ստացված զանգերի հիմնական թեմաները վերաբերել են.
-
2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների հաշվառման և ընտրացուցակներում տվյալների ճշտման գործընթացներին,
-
հաշվառման հասցեի վերաբերյալ պարզաբանումներին,
-
անձը հաստատող փաստաթղթերի և դրանց վավերականության հետ կապված հարցերին,
-
ընտրություններին մասնակցելու իրավունքի և կարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը,
-
այլ խորհրդատվական և տեղեկատվական բնույթի հարցադրումներին։
Ընտրողների ցուցակներում տվյալների բացակայությանը վերաբերող բոլոր դիմումներն ուսումնասիրվել են և իրականացված ստուգումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից որևէ ոչ իրավաչափ գործողություն չի արձանագրվել։
Քաղաքացիներին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ և խորհրդատվություն՝ գործող օրենսդրության և սահմանված ընթացակարգերի համաձայն։
Հաշվետու ժամանակահատվածում չպատասխանված զանգեր չեն արձանագրվել։
Բացի այդ, ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը փոխանցվել է 23 հաղորդում:
Նշված բոլոր դեպքերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվել է հետադարձ կապ, քաղաքացիներին տրամադրվել են համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն։