ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ ծանոթացել են մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակի հետ։
Մինչև օգոստոսի 10-ը նախատեսվում է նաև մնացած տրանսպորտային միջոցների մատակարարումն ու միասնական երթուղային ցանցի գործարկումը: