Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվել թ 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
Չեմպիոն է դարձել ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը, որը վաստակել է 9 միավոր։ Իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը 8.5 միավորով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ավստրիան ներկայացնող միջազգային վարպետ Օլգա Բադելկան նույնպես 8.5 միավորով եզրափակել են լավագույն եռյակը։
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 7 միավորով կիսել են 19-րդ հորիզոնականը։
Առաջնության ընթացքում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը լրացրել է միջազգային վարպետի (IM) իր առաջին նորման, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ կանանց միջազգային վարպետի (WIM) իր երրորդ նորման։
Պոլինա Կոբակը նաև 211.2 կետով բարելավել է իր վարկանիշը։
Հայ շախմատիստուհիների արդյունքները.
-
Մարիամ Մկրտչյան՝ 7 միավոր
-
Լիլիթ Մկրտչյան՝ 7 միավոր
-
Էլինա Դանիելյան՝ 6.5 միավոր
-
Պոլինա Կոբակ՝ 6.5 միավոր
-
Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
-
Անի Ավետիսյան՝ 5.5 միավոր
-
Անահիտ Մկրտչյան՝ 5.5 միավոր
-
Կիտի Նադանյան՝ 4.5 միավոր
-
Անի Նահապետյան՝ 4.5 միավոր
-
Սոնա Կրկյաշարյան՝ 4.5 միավոր
-
Նվարդ Հայրապետյան՝ 4.5 միավոր
-
Լիլիա Դանիելյան՝ 4.5 միավոր
-
Անահիտ Մուրադյան՝ 4.5 միավոր
-
Մանե Ղարիբյան՝ 4 միավոր
-
Թամարա Մանուկյան՝ 3 միավոր
-
Լիդա Սինգ՝ 3 միավոր։