Տալլինում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարի առաջին օրը 60 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը, վստահորեն տանելով 4 հաղթանակ` Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ, նվաճել է ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է մեկնարկանին գոտեմարտում, Մարտին Բադալյանը տարել է 2 հաղթանակ, բայց դուրս մնացել հետագա պայքարից։
66 կգ Դավիթ Աբրահամյանը պարտվել է առաջին գոտեմարտում, իսկ 73 կգ Արտակ Թորոսյանը երկու հաղթանակ է տարել, սակայն նույնպես դուրս մնացել հետագա պայքարից։