Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մեկնարկել է «Ներդրումներ Սիրիայում» միջազգային ներդրումային համաժողովը: Այս մասին հաղորդում է SANA պետական լրատվական գործակալությունը:
Ներդրումների հարցերով պետնախարար Վաֆիկա Հոսնին համաժողոցի ընթացքում շեշտել է, որ Սիրիան կվերակառուցվի՝ առաջնահերթություն տալով տնտեսական, արտադրական և կոմունալ ոլորտների վերականգնմանը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով հաջորդ փուլում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը:
Ըստ նրա, լավագույն ներդրումը այն ներդրումն է, որը խթանում է երկրում զբաղվածությունը և արտադրական գործընթացը, ինչն էլ իր հերթին նպաստում է
հասարակության զարգացմանը: