Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանի ընտրություններ է նշանակել ապրիլի 13-ին: Այս մասին հայտնել են արաբական երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Սիրիայի խորհրդարանի ընտրությունները նշանակված են 2020-ի ապրիլի 13-ին»,- գրում է Ասադի մամուլի ծառայությունը:
2016-ի ընտրություններին մասնակցել է ընտրողների 57.56 տոկոսը: Այն ժամանակ խորհրդարանի 250 մանդատի համար պայքարում էր 3500 թեկնածու: