Իրանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրություններն անցել են հանգիստ, բայց խստացված անվտանգության պայմաններում:
Նախնական արդյունքների համաձայն՝ Իրանի հայ պատգամավորների անուններն արդեն հայտնի են: Ըստ այդմ, պատգամավոր են դարձել Արա Շահվերդյանն ու Ռոբերտ Բեգլարյանը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կամ երկուշաբթի օրը: