Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են տեղակայվել Սիրիայի Սերաքիբ քաղաքում: Այս մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը:
«Հաշվի առնելով M4 և M5 ավտոճանապարհների երկայնքով տրանսպորտային միջոցների և խաղաղ բնակիչների անվտանգության և անխոչընդոտ տեղաշարժի ապահովման կարևորությունը, 2020 թվականի մարտի 2-ի, 17:00-ից սկսած, Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են տեղակայվել Սիրիայի Սերաքիբ քաղաքում»- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: