ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում գրանցվել է ավերիչ պտտահողմ, որի հետևանքով ինը մարդ է մահացել՝ տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները: Բնական աղետի ժամանակ բազմաթիվ բնակիչներ, որոնց թիվն առայժմ ճշտված չէ, ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Պտտահողմն ավերել է ավելի քան 40 շենք, պոկել՝ բնակելի տների տանիքները, վնասել՝ էլեկտրահաղորդալարերը: