Հինգերորդ օրն է, որ Հունգարիայի մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը, քաղաքը հայտնվել է ծխնելույզներից դուրս նետվող ծխի մեջ: Նմանատիպ պատկեր է նկատվում Հունգարիայի շատ այլ քաղաքներում:
Բուդապեշտի քաղաքապետը մարդկանց խնդրել է զերծ մնալ կոշտ և յուղային վառելիքի օգտագործումից, կոչ է արել օգտվել հասարակական տրանսպորտից: Բժիշկներն էլ հիվանդներին, երեխաներին և տարեցներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում փողոց դուրս չգալ: