Թաիլանդի Փհուկետ կղզու մոտ միմյանց են բախվել երկու ճեպընթաց նավակներ, որոնցից մեկում եղել են 39 ռուս զբոսաշրջիկներ: Վթարի հետևանքով 2 երեխա է զոհվել, 20 մեծահասակ՝ վիրավորվել: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Նախնական տվյալով՝ ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող նավակը բախվել է այցելուների մեկ այլ խումբ վերցնելու համար կառամատույցին մոտեցող նավակին: