Դելիում արդեն 3 օր է՝ շարունակվում են միջկրոնական բախումները։ Անկարգությունների հետևանքով արդեն 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը: Նրանց զգալի մասը վիրավորվել է հրազենից: Բախումների պատճառն ընդունված որոշումն է, ըստ որի՝ Հնդկաստանի քաղաքացիություն կարող են ստանալ Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից ներգաղթող ազգային փոքրամասնությունների ոչ մահմեդական ներկայացուցիչները։
Հինդուները երեկ մզկիթ են այրել: Անկարգությունները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ֆոնին: