Ռուսաստանի Դաշնությունը սկսել է C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի արտադրությունը Հնդկաստանի համար: Սպառազինության մատակարարումը նախատեսված է իրականացնել երկու երկրների միջև կնքված համաձայնագրով սահմանված ժամկետներում: Մատակարարման ավարտը նախանշված է 2025-ի առաջին կեսին: Այս մասին տեղեկացնում են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից:
«Ռուսաստանը C-400 համակարգերը Հնդկաստանին կմատակարարի պայմանագրով սահմանված ժամկետներում: Աշխատանքներ են ընթանում նաև Հնդկաստանում ուսումնական կենտրոն բացելու համար»: