Հանգուցյալ արքայադուստր Դիանայի քրոջ և Սփենսերների իններորդ կոմս Էրլի դուստրը՝ 29-ամյա Լեդի Քիթի Սփենսերը, հուդայականություն է ընդունել, որովհետև նշանադրվել է ազգությամբ հրեա մագնատ Մայքլ Լյուիսի հետ: Միլիոնատեր մագնատը 61 տարեկան է, այսինքն՝ հինգ տարով ավելի մեծ, քան Քիթի հայրը և 32 տարով էլ մեծ է հարսնացուից՝ փոխանցում է The Sunday Times-ը:
Whistles ընկերության սեփականատեր Մայքլ Լյուիսը, որի ունեցվածքը գնահատվում է 100 միլիոն դոլար, իտալական BVLGARI-ի մոդելային դեմքի՝ Լեդի Քիթի հետ հանդիպում է 2018-ի օգոստոսից, իսկ ամուսնության առաջարկ է արել անցյալ տարվա դեկտեմբերին: Սա հարավաֆրիկացի գործարարի երկրորդ ամուսնությունն է (նախորդ կնոջից՝ 59-ամյա Լեոլայից, նա երեք մեծահասակ զավակներ ունի):
Նույն աղբյուրը նշում է, որ չորս տարի շարունակ Քիթին հանդիպում էր 47-ամյա իտալացի գործարար Նիկոլո Բարատյերի դի Սան Պետրոյի հետ, որը լքեց Լեդիին՝ հանուն 53-ամյա դերասանուհի Լիզ Հերլիի:
Ըստ պարբերականի, սակայն, էլ ավելի կարևոր է այն փաստը, որ ապագա հրեուհու զարմիկը՝ 37-ամյա արքայազն Ուիլյամը, Անգլիկան եկեղեցու պաշտոնական ղեկավարն է: Եվ դեռ պարզ չէ և՛ նրա վերաբերմունքն իր զարմուհու կրոնափոխությանը, և՛ այն հանգամանքը, թե Լեդի Քիթին հուդայականության որ ճյուղն է ընտրել:
Քիթին հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում երեխաներ ունենալ, քանի որ շատ երիտասարդ է և հասունացած չէ նման քայլի համար: