«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու ևս մեկ մեղադրյալի համար խափանման միջոց է ընդտրվել տնային կալանքը: Այսպիսով, այս պահին նշված գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ։ Այս մասին
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։
Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:
Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:
Նիկո՛լ, վարչապե՛տ»: