Քենիայում իսլամիստները հարձակվել են երկրում ԱՄՆ ուժերի կողմից օգտագործվող ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ամերիկյան ռազմական ծառայության մեկ անդամ և երկու պայմանագրային, ևս երկու վիրավոր կա:
«Վիրավոր ամերիկացիները ներկայումս կայուն վիճակում են և տարհանվում են»,- նշել է ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարությունը:
Քենիայի Լամու առափնյա շրջանում կատարված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» իսլամիստական զինված խմբավորումը: