Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում փայտաշեն դպրոց է փլուզվել: Կա 7 զոհ, 57 մարդ հոսպիտալացվել է: Տարհանման աշխատանքները դժվարացրել են դպրոցի մոտ հավաքված մարդիկ: Դպրոցի տնօրենի խոսքով՝ փլուզման հիմնական պատճառ կարող էր լինել շենքի մոտով անցնող կոյուղին, որն էլ թուլացրել է շենքի հիմքերը: Ընթանում է հետաքննություն՝ աղետի պատճառը պարզելու: