Քենիայում «Ալ-Շաբաաբ» ահաբեկչական խմբի գրոհայինները հարձակվել են ավտոբուսի վրա:
BBC-ի փոխանցմամբ՝ Քենիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել է ութ մարդ, որոնց թվում նաև՝ ոստիկանության աշխատակիցներ: Ընդգծվել է, որ «Մեդինա» մակնիշի ավտոբուսի վրա զինյալները հարձակվել են Վաջիր և Մանդերա քաղաքների միջև ընկած մի հատվածում՝ Սոմալիի մերձակայքում:
Իրենց հերթին զինյալները հայտնել են, որ հարձակման հետևանքով իրականում զոհվել է 10 մարդ, նրանց թվում՝ անվտանգության ծպտյալ գործակալներ, ոստիկաններ և պետական պաշտոնյաներ: