Փարիզի դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի ոստիկանին, որը ցուցարարների վրա քար է նետել:
Մեղադրյալը նաև 1000 եվրո կվճարի տուժած ցուցարարին որպես փոխհատուցում և 1000 եվրո՝ փաստաբանի ծախսերը փակելու համար: Այնուամենայնիվ, դատարանը պատիժը չի որակել որպես դատվածություն, և ոստիկանը կկարողանա շարունակել ծառայությունը:
41-ամյա իրավապահը, որը 18 տարի աշխատել է ոստիկանությունում, ասել է, որ նման արարք է կատարել ոչ թե «զայրույթի» պատճառով, այլ «վախի» ազդեցության տակ: Ոստիկանի խոսքով՝ ինքը ցնցվել է, երբ տեսել է, որ իր ղեկավարը գետին է ընկել քարով հարվածից: Նրան զայրացրել է նաև ցուցարարի խոսքը. 45-ամյա մի տղամարդ նրան անվանել է «կեղտի տոպրակ»: