Ֆրանսիայի կառավարությունը, զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների ֆոնին, զգալի զիջումների է գնացել կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդների համար: Կենսաթոշակային նորամուծությունները կազդեն քաղաքացիների զգալիորեն փոքր թվի վրա, ասել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ այսօր ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխումների պլանը:
Ըստ վարչապետի՝ նոր կանոնները կկիրառվեն միայն 1975 թվականին և ավելի ուշ ծնված քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ հաղորդվել է, որ բարեփոխումները կտարածվեն 1963 թվականին ծնվածների վրա: 62-ը որպես պաշտոնական կենսաթոշակային տարիք՝ կպահպանվի: