Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ազգային ոստիկանությանը հրահանգել է օրվա ընթացքում դադարեցնել պետական վիճակախաղերի անվան տակ գործող խաղատների գործունեությունը:
Ենթադրում են, որ այդ քայլով նախագահ Զելենսկին պատասխանել է ռադային, որը երեկ ձախողել էր խաղային բիզնեսն օրինականացնելու մասին օրինագիծը: